Հարդեն-Ուեսթբրուկ` 1:0, «Գոլդեն Սթեյթը» մեկնարկեց հաղթանակով, այլ արդյունքներ (տեսանյութ)

Հարդեն-Ուեսթբրուկ` 1:0, «Գոլդեն Սթեյթը» մեկնարկեց հաղթանակով, այլ արդյունքներ (տեսանյութ)

NBA-ում արդեն մեկնարկել են փլեյ-օֆֆի բոլոր դիմակայությունները:

Ամենամեծ հետաքրքրություն առաջացնող հակամարտություններից մեկը` «Հյուսթոն» – «Օկլահոմա» զույգն է, որում միմյանց հետ հանդիպել են 2016-17թթ․ մրցաշրջանի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP) ճանաչվելու գլխավոր հավակնորդներ Ջեյմս Հարդենն ու Ռասել Ուեսթբրուկը:

Տեխասում կայացած առաջին մրցավեճում «Ռոքեթսը» 118:87 հաշվով ջախջախել է «Տանդերին»: «Մորուքը» հանդիպման հերոսն է դարձել. նա վաստակել է 37 միավոր: Ուեսթբրուկը խաղից նետել է սարսափելի` 23-ից` 6 արդյունավետությամբ: 28-ամյա ամերիկացին հավաքել է 22 միավոր:

Այս թիմերի երկրորդ խաղը կկայանա ապրիլի 20-ին:

Հաղթանակով է մեկնարկել նաև «Գոլդեն Սթեյթը», որը սեփական հարկի տակ 121:109 հաշվով պարտության է մատնել «Պորտլենդին»: «Բլեզերսին» չի օգնել նույնիսկ իր առաջատարներ Դեմիեն Լիլարդի ու Սի Ջեյ Մակալումի փայլուն խաղը: Նրանք միասին վաստակել են 75 միավոր (34+41):

«Ուորիորզի» կազմում Կևին Դուրանտն իր հաշվին գրանցել է 32, իսկ Դրեյմոնդ Գրինին մեկ փոխանցում չի բավարարել թրիփլ-դաբլի համար (19-12-9):

Եվս երկու զույգերում կայացել են առաջին հանդիպումները․ «Մայամին» հյուրընկալվելիս 106:102 հաշվով հաղթել է Արևելյան կոնֆերենցիայում առաջին տեղը զբաղեցրած «Բոսթոնին», իսկ «Վաշինտնոնը» 114:107 հաշվով պարտության է մատնել «Ատլանտային»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում