Դեուլոֆեուն համաձայն է վերադառնալ «Բարսելոնա», բայց պահանջներ է ներկայացրել

Դեուլոֆեուն համաձայն է վերադառնալ «Բարսելոնա», բայց պահանջներ է ներկայացրել

«Էվերթոնի» եզրային հարձակվող Ժերար Դեուլոֆեուն, ով ներկայումս վարձակալությամբ հանդես է գալիս «Միլանում», պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա: Կատալոնացիները 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 12 միլիոն եվրոյով հետ գնելու իրավունք ունեն:

Ըստ Sport.es-ի տեղեկության` կատալոնացի ֆուտբոլիստը հայտնել է, որ կմիանա «կապտանռնագույններին», եթե նրան տեղ երաշխավորեն հիմնական կազմի ռոտացիայում, ինչպես նաև այլ գործարքներում չօգտագործեն որպես դրամական միավոր:

Միաժամանակ, «Միլանը» բանակցություններ է վարում «Էվերթոնի» ու «Բարսելոնայի» հետ վինգերի ամբողջական տրանսֆերը գնելու շուրջ:

Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում Դեուլոֆեուն մասնակցել է 12 խաղի, որոնցում 2 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում