Կլիչկո. Ջոշուան իմ ռինգային նմանակն է

Կլիչկո. Ջոշուան իմ ռինգային նմանակն է

Ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն (64-4, 53 KO) նմանություններ է գտել իր ու IBF վարկածով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուայի միջև (18-0,18 KO): Բռնցքամարտիկներն ապրիլի 29-ին մենամարտելու են Լոնդոնում:

«Չափսերով մենք միանման ենք: Մեր ձեռքերի երկարությունը գրեթե նույնն է: Հարվածի ուժի մասին իմաստ չկա խոսել: Մենք շատ ընդհանուր բաներ ունենք. մարզումներ, բարձրադիր վայրերում պարապմունքներ, սնունդ: Շատ բան կարելի է նշել: Որքան շատ եմ նրան նայում, այնքան շատ եմ տեսնում, որ նա իմ ռինգային նմանակն է»,- ուկրաինացու խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում