Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակչում հայտնվելու հնարավորությունները

Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակչում հայտնվելու հնարավորությունները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հաշվարկներ է կատարել և կազմել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի զույգերում հաղթողների հավանականության տոկոսը: Վերլուծության են ենթարկվել Չեմպիոնների լիգայի/Գավաթի, Եվրոպա լիգայի (ՈւԵՖԱ-ի գավաթ) ու Գավաթակիրների Գավաթի պատմության բոլոր երկխաղյա դիմակայությունները։

Քառորդ եզրափակչի բոլոր զույգերում առաջին հանդիպումը պարտված զույգերից կիսաեզրափակիչ մտնելու շանսեր, ըստ վիճակագրության, 10 տոկոսից ավելի ունի միայն «Լեսթերը»: Աղվեսների հնարավորությունները գնահատվում են 40%: «Բավարիայի», Դորտմունդի «Բորուսսիայի» ու «Բարսելոնայի» հնարավորությունները նվազագույն են: Այնուամենայնիվ, կատալոնացիները մեկ անգամ չէ, որ կարողացել են դուրս գալ ծանր իրավիճակից:

«Ռեալ» – «Բավարիա»
Առաջին խաղում 1:2 հաշիվը գրանցվել է 352 անգամ
Պատասխան խաղում տանտերերը հաջորդ փուլ են անցել՝ 331 (94,0%)
Հյուրերը հաջորդ փուլ են անցել՝ 21 (6.0 %)

«Լեսթեր» – «Ատլետիկո»` (0:1)
Քանի անգամ՝ 991
Պատասխան խաղում տանտերերը հաջորդ փուլ են անցել՝ 403 (40,7%)
Պատասխան խաղում հյուրերը հաջորդ փուլ են անցել՝ (59,3%)

«Բարսելոնա» – «Յուվենտուս» (0:3)
Քանի անգամ՝ 457
Տանտերերը հաջորդ փուլ են անցել՝ 26 (5,6 %)
Հյուրերը հաջորդ փուլ են անցել՝ 441 (94,4%)

1/8 եզրափակչում ՊՍԺ-ի հետ պատասխան հանդիպումից առաջ «Բարսելոնայի» շանսերը զրոյական էին համարվում, որովհետև նախկինում բոլոր 58 դեպքերում արտագնա հանդիպումը 0:4 հաշվով պարտված թիմը երբեք դիմակայության հաղթող չէր դարձել:

«Մոնակո» – «Բորուսսիա» Դ. (3:2)
Քանի անգամ՝ 100
Տանտերերը հաջորդ փուլ են անցել՝ 97 (97%)
Հյուրերը հաջորդ փուլ են անցել՝ 3 (3%)

Հետևեք մեզ նաև Telegram-ում