Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը

Մայիսի 2-4-ը, Նովի Սադում կկայանա ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ նախապատրաստվող ըմբիշները եվրոպական ստուգատեսից առաջ ավարտական ուսումնամարզական հավաքն ապրիլի 18-ից կսկսեն Աբովյանի մարզաբազայում:

Սերբիայում Հայաստանը պատվիրակ կունենա բոլոր քաշային կարգերում: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պատոնական կայքը հայտնել է մասնակիցների անունները.

Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Նարեկ Սիրունյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Գեորգի Կետոև (97 կգ), Լևան Բերիանիձե (125 կգ):

Ապրիլի 30-ին ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ կմեկնի մրցավայր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում