NBA. Լենարդի ու Ջորջի անցումներն ու դանքերը` օրվա լավագույն դրվագներ (տեսանյութ)

NBA. Լենարդի ու Ջորջի անցումներն ու դանքերը` օրվա լավագույն դրվագներ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) կազմել է փլեյ-օֆֆում այսօր կայացած երկու խաղերի լավագույն դրվագների հնգյակը:

Առաջին տեղը զբաղեցրել է «Սան Անտոնիոյի» թեթև հարձակվող Կավայ Լենարդը, ով «Մեմֆիսի» հետ երկրորդ մրցավեճում (96:82) անհատական անցում է ձեռնարկել, որն ավարտել է գեղեցիկ դանքով: Երկրորդ հորզիոնականը զբաղեցրել է «Ինդիանայի» առաջատար Փոլ Ջորջը. նա «Կլիվլենդի» դեմ խաղում (11:117) նույնպես անհատական անցումից հետո հզոր դանք է գրանցել:

Ուշագրավ է, որ թոփ-5-ի բոլոր տեղերում դանքեր են, որոնցից 4-ը` «Կլիվլենդ» – «Ինդիանա» հանդիպումից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում