Մատյուիդիի՝ 93-րդ րոպեին խփած գոլը հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ին (տեսանյութ)

Մատյուիդիի՝ 93-րդ րոպեին խփած գոլը հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրից հետաձգված խաղում «Պարի Սեն Ժերմենն» արտագնա հաղթանակ տոնեց «Մետցի» նկատմամբ:

«Մունիսիպալ Սեյնտ-Սիմֆորմեն» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց Էդինսոն Կավանին, 3 րոպե անց Բլեզ Մատյուիդին կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Երկրորդ խաղակեսի վերջանամասում «Մետցի» ֆուտբոլիստները հետ բերեցին 2 գնդակի տարբերությունը․ 78-րդ րոպեին աչքի ընկավ Յան Ժուֆֆեն, իսկ 10 րոպե անց Շեյկ Դիաբատեն խփեց երկրորդ գոլը։ Այդուհանդերձ, փարիզյան թիմին հաջողվեց նախքան եզրափակիչ սուլիչը գոլ խփել․ 93-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Մատյուիդին։

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենն» ունի 77 միավոր և հավասարվել է առաջատար «Մոնակոյին», որը սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Մետցը» մնաց 36 միավորով՝ 15-րդ տեղում։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում