Ռոնալդուն` Չեմպիոնների լիգայում 100 գոլ խփած առաջին ֆուտբոլիստ

Ռոնալդուն` Չեմպիոնների լիգայում 100 գոլ խփած առաջին ֆուտբոլիստ

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բավարիայի» հետ պատասխան խաղում (4:2, լ.ժ.) հեթ-տրիկի հեղինակ է դարձել:

Այսպիսով, պորտուգալացին դարձավ Չեմպիոնների լիգայում 100 գոլ խփած առաջին ֆուտբոլիստը: Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում 100 գնդակ հեղինակելու համար Ռոնալդուին պահանջվել է 137 հանդիպում: Միջինը մեկ խաղում նա 0,73 գոլ է հեղինակում:

32-ամյա ֆուտբոլիստի մոտակա հետապնդողը «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին է, ով աչքի է ընկել 94 անգամ: Արգենտինացին նման ցուցանիշի հասել է 114 խաղում: 29-ամյա ֆուտբոլիստի միջին արդյունավետությունը՝ մեկ մրցավեճում 0,82 գոլ:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» հետ առաջին խաղում Ռոնալդուն խփել էր եվրագավաթներում իր100-րդ գոլը։ Այդ մասին կարող եք կարդալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում