Տուխել. «Բորուսսիան» գրոհելու է առաջինից մինչև վերջին րոպեն

Տուխել. «Բորուսսիան» գրոհելու է առաջինից մինչև վերջին րոպեն

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, թե Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում այսօր «Մոնակոյի» հետ կայանալիք խաղում իր թիմն ինչպիսի տրամադրվածությամբ է գործելու։ Առաջին մրցավեճում գերմանացիները զիջել են 2:3 հաշվով:

«Զգում ենք, որ պատրաստ ենք հանդիպմանը: Հասկանում ենք, թե որքան դժվար է լինելու: Մեզ հարկավոր է շատ գոլեր խփել: «Բորուսսիան» սեփական ուժերի վրա վստահ ֆուտբոլիստներ ունի: Մենք դեռ Չեմպիոնների լիգայում ենք և ցանկանում ենք շարունակել պայքարը:

Սովորոաբար մենք շատ ենք գրոհում: «Մոնակոյի» հետ խաղում գրոհելու ենք առաջինից մինչև վերջին րոպեն: Կփորձենք այնքան գոլեր խփել, որքան հնարավոր է»,- 43-ամյա մասնագետի խոսքն է մեջբերում «Deutsche Welle»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում