Ջոկովիչ. Դրական կողմն այն է, որ դուրս եկա այդ իրավիճակից

Ջոկովիչ. Դրական կողմն այն է, որ դուրս եկա այդ իրավիճակից

Աշխարհի երկրորդ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է Մոնտե Կարլոյի մրցաշարի երկրորդ շրջանում Ժիլ Սիմոնի նկատմամբ տոնած հաղթանակը (6:3, 3:6, 7:5):

«Առաջին մեկուկես սեթերում վստահ էի գործում. հաշվի մեջ առաջ էի 6:3, 2:1 հաշվով: Խաղում էի այնպես, ինչպես պարտավոր եմ: Զգում էի, որ վերահսկում եմ հանդիպումը: Հետո ամեն ինչ փոխվեց: Սկսեցի ավելի շատ սխալվել, իսկ նա` ավելի քիչ:

Սիմոնը սովորաբար քիչ է սխալվում: Այսօր նա նաև ինձ հարվածելու համար անկյուն չէր տալիս, ուստի մեկնարկային 45 րոպեներից հետո չէի կարողանում այնպես խաղալ, ինչպես ցանկանում էի: Ժիլն ինձ ստիպում էր ավելի հաճախ ռիսկի դիմել, ինչի պատճառով շատ էի վրիպում: Այդ ամենի արդյունքում երրորդ սեթը խաղարկվեց:

Հետագայում պայքարը շատ հավասար էր և արժանիորեն կարող էր ավարտվել Սիմոնի հաղթանակով: Նրան մի քանի միավոր չբավականացրեց հաջողության համար: Միգուցե, միակ դրական կողմն այն է, որ կարողացա այդ բարդ իրավիճակից դուրս գալ»,- Մոնտե Կարլոյի մրցաշարի կրկնակի չեմպիոնի խոսքն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը։

Հավելենք, որ երրորդ շրջանում սերբի մրցակիցը կլինի Պաբլո Կարենո Բուստա – Կարեն Խաչանով զույգի հաղթողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում