Ինչպե՞ս է Ալվեսը նշել վերադարձը «Կամպ Նոու» (տեսանյութ)

Ինչպե՞ս է Ալվեսը նշել վերադարձը «Կամպ Նոու» (տեսանյութ)

«Յուվենտուսի» պաշտպան Դանիել Ալվեսը թուրիցիների հետ ժամանել է Կատալոնիա, որտեղ այսօր կայանալու է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումը: Առաջին խաղում «Ծեր սինյորան» հաղթել է` 3:0:

Բրազիլացին «կապտանռնագույնների» թիմից մոտ մեկ տարի առաջ հեռանալուց հետո առաջին անգամ վերադարձել է «Կամպ Նոու» մարզադաշտ: 33-ամյա ֆուտբոլիստը շտապել է համբուրել իր համար հարազատ խոտածածկը:

Հիշեցնենք, որ Ալվեսը «Բարսելոնայի» կազմում է հանդես եկել 2008-2016 թվականների ընթացքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում