Խաղավարտից 9 վայրկյան առաջ որոշիչ նետումը` օրվա լավագույն դրվագ (տեսանյութ)

Խաղավարտից 9 վայրկյան առաջ որոշիչ նետումը` օրվա լավագույն դրվագ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մամուլի ծառայությունը կազմել է փլեյ-օֆֆում այսօր կայացած երեք հանդիպումների լավագույն դրվագների հնգյակը:

Առաջին տեղը զբաղեցրել է «Տորոնտոյի» խաղարկող Կայլ Լաուրին, ով «Միլուոկիի» դեմ խաղի ավարտից 9 վայրկյան առաջ հաշիվը դարձրել է 104:100, ինչը որոշիչ է դարձել: Հանդիպումն ավարտվել է 106:100 հաշվով: Ընդհանուր դիմակայության հաշիվը դարձել է` 1:1:

Թոփ-5-ի երկրորդ տեղում է հայտնվել նույն մրցավեճում «Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկումբոյի ձեռնարկած արագ անցումն ու դանքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում