Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը սպասում են իրենց առաջնեկին

Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը սպասում են իրենց առաջնեկին

Աշխարհի երկրորդ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հղի է։ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում 23 տիտղոս նվաճած ամերիկուհին «Snapchat»-ում հրապարակել է ստորև ներկայացված լուսանկարը՝ գրելով «20 շաբաթ»։ Ավելի ուշ Սերենան գրառումը ջնջել է, սակայն այն արդեն հասցրել է լայն տարածում գտնել ԶԼՄ-ներում։

Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսն անցյալ տարվա դեկտեմբերին նշանվել է «Reddit» սոցիալական տեղեկատվական կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ։ 33-ամյա Օհանյանն ամերիկահայ գործարար է: 2011 և 2012 թվականներին Օհանյանը տեղ է գտել «Forbes»-ի կազմած մինչև 30 տարեկան ամենախոստումնալից համաշխարհային գործարարների թվում, իսկ 2015-ին հայտնվել է «Crain»-ի ներկայացրած մինչև 40 տարեկան ամենախոստումնալից գործարարների ցանկում: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում