Լուիս Էնրիկե․ «Յուվենտուսն» ունի անհրաժեշտ որակները Չեմպիոնների լիգայում հաղթելու համար

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Յուվենտուսի» հետ պատասխան հանդիպումից հետո (0:0, ընդհանուր՝ 0։3) գովասանքով է խոսել մրցակցի մասին։

-Մենք ծրագրել էինք խաղալ բարձր տեմպով և շատ հարվածներ կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն գրոհների եզրափակիչ փուլում չբավարարեց սրությունը։ Երկու թիմերի մասնակցությամբ լավ հանդիպում էր։ Հանում եմ գլխարկս «Յուվենտուսի» առաջ։

Կարո՞ղ են թուրինցիները դուրս գալ եզրափակիչ։ «Յուվենտուսը» հիանալի մարզիչ ու ֆուտբոլիստներ ունի։ Նրանք ունեն անհրաժեշտ որակները Չեմպիոնների լիգայում հաղթելու համար, սակայն չպետք է մոռանալ, որ մյուս թիմերը ևս ուժեղ են,- Էնրիկեի խոսքը փոխանցում է «Mediaset Premium»-ը։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում խաղալու են «Յուվենտուսը», «Մոնակոն», «Ատլետիկոն» և «Ռեալը»։ Այս փուլի վիճակահանությունը կայանալու է ապրիլի 21-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում