ՉԼ. Ռոնալդուն չի ընդգրկվել շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկում

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումների լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցուցակը: Չորս թեկնածուներից բաղկացած ցանկում չի հայտնվել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով «Բավարիայի» հետ մրցավեճում (4:2, լ.ժ.) հեթ-տրիկի հեղինակ է դարձել:

Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են՝

  • Ջեյմի Վարդի («Լեսթեր»)
  • Կիլիան Մբապե («Մոնակո»)
  • Արյեն Ռոբեն («Բավարիա»)
  • Խուան Կուադրադո («Յուվենտուս»)
Հետևեք մեզ նաև Telegram-ում