Ֆուտբոլիստների վարկածով ԱՊԼ-ի խորհրդանշական հավաքականը
20/04/2017 17:42
Նմանատիպ
Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) ներկայացրել է Պրեմիեր լիգայի 2016-17թթ․ առաջնության խորհրդանշական հավաքականը, որը կազմվել է ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում։
Լավագույնների ցանկը հետևյալ տեսքն ունի.
Դարպասապահ – Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)։
Պաշտպաններ – Կայլ Ուոկեր, Դենի Ռոուզ (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Դավիդ Լուիս, Գարի Կեյհիլ (երկուսն էլ՝ «Չելսի»)։
Կիսապաշտպաններ – Նգոլո Կանտե, էդեն Ազար (երկուսն էլ՝ «Չելսի»), Սադյո Մանե («Լիվերպուլ»), Դելե Ալի («Տոտենհեմ»)։
Հարձակվողներ – Ռոմելու Լուկակու («Էվերթոն»), Հարի Քեյն («Տոտենհեմ»)։
Ավելի վաղ PFA-ն ներկայացրել էր ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում