Եվրագավաթների կիսաեզրափակչում ե՞րբ վերջին անգամ գերմանական թիմ չի եղել

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Շալկեն» սեփական հարկի տակ 3:2 հաշվով (լ.ժ.) հաղթել է «Այաքսին», սակայն դուրս է մնացել պայքարից: Առաջին մրցավեճում հոլանադացիներն առավելության էին հասել 2:0 հաշվով։

Այս շաբաթվա ընթացքում պայքարից դուրս էին մնացել նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում հանդես եկող «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսսիան», որոնք զիջել էին, համապատասխանաբար, «Ռեալին» ու «Մոնակոյին»:

«Opta»-ն տեղեկացնում է, որ 12 տարվա ընթացքում առաջին անգամ գերմանական թիմ չի լինի եվրագավաթի կիսաեզրափակչում: Վերջին անգամ նման բան եղել էր 2004-2005թթ․ մրցաշրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում