Տակինարդի. «Յուվենտուսի» համար սուպերվիճակահանություն էր

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Ալեսիո Տակինարդին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը: Եզրափակչի ուղեգրի համար թուրինցիները մրցելու են «Մոնակոյի» հետ:

«Սա Յուվենտուսի համար սուպերվիճակահանություն էր: Նրանք ստացան հնարավոր մրցակիցներից ամենաթույլին: Ամեն դեպքում «Մոնակոն» արժանի է հարգանքի: Արտագնա հանդիպումը մեծ նշանակություն կունենա: «Մոնակոն» Չեմպիոնների լիգայում մեծ փորձ չունի, ուստի խաղադաշտի նշանակությունը որոշիչ կդառնա»,- «Mediaset Premium»-ի եթերում ասել է իտալացին:

Առաջին խաղը մայիսի 3-ին կկայանա Մոնակոյում, իսկ պատասխանը մայիսի 9-ին, Թուրինում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում