Աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում` 3 մարզիկ

«Time» ամսագիրը երեք մարզիկների ընդգրկել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց նոր ցուցակում:

Ֆուտբոլիստներից նշվել է միայն «Բարսելոնայի» ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի անունը: 25-ամյա խաղացողն ընդգրկվել է ժամանակակից խորհրդանիշների ցանկում:

Ցանկում հայտնվել է նաև «Կլիվլենդ Կավալերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը: «Արքան» նշված է «տիտաններ» բաժնում: Մարզիկներից վերջին ներկայացուցիչը խառը մարտարվեստների ներկայացուցիչ Քոնոր ՄակԳրեգորն է («պիոներներ»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում