«Վալենսիան» պարտվել է «Մալագային» (տեսանյութ)

Պրիմերայի 33-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվել է «Մալագային» և 0:2 հաշվով պարտություն կրել: Երկու գոլերն էլ գրանցվել են առաջին խաղակեսում:

Հաշիվը 36-րդ րոպեին բացել է Ռեսիոն, ով գլխի հարվածով եզրափակել է բարձրից փոխանցումը: 4 րոպե անց Սանդրո Ռամիրեսը տուգանային հարված է իրացրել, գնդակը դիպչել է «պատին», որից հետո այն կրկին «Բարսելոնայի» սանի մոտ է հայտնվել, ով մոտ 25 մետրից կատարած հարվածով անակնկալի է բերել Դիեգո Ալվեսին:

Այդ հաղթանակից շնորհիվ անդալուզցիները վաստակել են 36 միավոր և բարձրացել 14-րդ հորիզոնական: «Չղջիկները» 40 միավորով 12-րդն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում