Կավանիի և Անխել դի Մարիայի գոլերը հաղթանակ պարգևեցին ՊՍԺ-ին (տեսանյութ)
22/04/2017 21:00
Նմանատիպ
Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոնական կոչման հավակնորդներից «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Մոնպոլյեի» նկատմամբ։ Փարիզյան թիմի կազմում մեկական գոլով աչքի ընկան Էդինսոն Կավանին (29′) և Անխել դի Մարիան (48′):
Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենը» 80 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 77 միավոր ունեցող «Մոնակոն» 2 հանդիպում պակաս է անցկացրել։ «Մոնպոլյեն» մնաց 39 միավորով 12-րդ տեղում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում