Դորտմունդի «Բորուսսիան» հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսսիային» (տեսանյութ)
22/04/2017 22:34
Նմանատիպ
Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսսիային» և 3։2 հաշվով հաղթանակ տոնեց։
Հյուրերի կազմում մեկական գոլ խփեցին Մարկո Ռոյսը, Պյեր-Էմեիկ Օբամեյանգը և Ռաֆայել Գերերյուն, իսկ դաշտի տերերից աչքի ընկավ Լարս Շտինդլը, մեկ գոլն էլ արձանագրվեց Մարսել Շմելցերի ինքնագոլի արդյունքում։
Այս հաղթանակից հետո Թոմաս Տուխելի թիմն ունի 56 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսսիան» 39 միավորով եզրափակում է տասնյակը։
Բունդեսլիգա, 30-րդ տուր
«Բորուսսիա Մ․» – «Բորուսսիա Դ․»՝ 2։3
Գոլերը՝ Շտինդլ 43՛, Շմելցեր 48՛ / ինքնագոլ – Ռոյս 10՛ / 11-մետրանոց, Օբամեյանգ 59՛, Գերեյրու 87՛