Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկիին

Գերմանիայի Էրֆուտ քաղաքում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և լեհ Ռոբին Կրասնիկիի WBO միջմայրցամաքային տիտղոսի համար մենամարտը:

Բռնցքամարտիկները ռինգում անցկացրին 12 ռաունդ մենամարտ, և մրցավարական որոշմամբ հաղթանակ տոնեց Արթուր Աբրահամը՝ 118։110, 115։114, 117։111։

Այս հաղթանակն Արթուր Աբրահամին հնարավորություն է տալիս առաջիկայում մենամարտելու մեքսիկացի բռնցքամարտիկ Խիլբերտո Ռամիրեսի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում