ԵԱ․ Արթուր Դավթյանը 5-րդն է հենացատկերում

Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում ավարտվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Մրցման վերջին օրը հենացատկեր վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը (14.583 միավոր):

Այս վարժությունում Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Դալալոյանը (14.933 միավոր):

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրեց վեց մարմնամարզիկ` Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արմեն Պետրոսյանը և Վիգեն Խաչատրյանը: Նրանից միայն Մերդինյանին հաջողվեց կանգնել պատվո հարթակին` դառնալով բրոնզե մեդալակիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում