Հայտնի է` ֆուտբոլիստների վարկածով ԱՊԼ-ի լավագույն խաղացողը (լուսանկարներ)

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) վարկածով ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2016-17թթ․ առաջնության լավագույն խաղացող:

Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է «Չելսիի» եզրային հարձակվող Էդեն Ազարը, իսկ եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդի» ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը,- տեղեկացնում է PFA-ի մամուլի ծառայությունը։

Մրցանակին հավակնել են նաև Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Ալեքսիս Սանչեսը («Արսենալ») և Ռոմելու Լուկակուն («Էվերթոն»):

PFA-ի վարկածով լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին երկրորդ տարին անընդմեջ արժանացել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Լերոյ Սանեն («Մանչեսթեր Սիթի»), Ռոմելու Լուկակուն («Էվերթոն»), Մայքլ Քինը («Բերնլի») և Ջորդան Պիկֆորդը («Սանդերլենդ»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում