Նորամուտը նշել ու անմիջապես հայտնվել ակումբի պատմության մեջ

Ապրիլի 22-ին կայացած Հայաստանի առաջնության 22-րդ տուրի՝ «Բանանց» – «Գանձասար-Կապան» խաղում (0:0) իր նորամուտը նշեց 16-ամյա ֆուտբոլիստ Մարտին Գրիգորյանը:

Մարտին Գրիգորյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 25-ին և հանդիպման օրը 16 տարեկան և 209 օրական էր,- հայտնում է երևանցիների պաշտոնական կայքը:

Այս ցուցանիշով Գրիգորյանն ընդգրկվել է «Բանանցի» պատմության ընթացքում թիմի կազմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների հնգյակում:

«Բանանցում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակն այժմ այսպիսի տեսք ունի.

1.Նաիրի Մինասյան 15 տ. 357 օր.
2.Սարգիս Կարապետյան 15 տ. 363 օր.
3.Հայկ Դանիելյան 16 տ. 107 օր.
4.Հովհաննես Փանոսյան 16 տ. 181 օր.
5.Մարտին Գրիգորյան 16 տ. 209 օր.
6.Արա Հովհաննիսյան 16 տ. 211 օր.
7.Էդուարդ Ավագյան 16 տ. 220 օր.
8.Նորայր Գյոզալյան 16 տ. 227 օր.
9.Արարատ Պողոսյան 16 տ. 232 օր.
10.Արման Բարսեղյան 16 տ. 236 օր.

 
 Լուսանկարը` «Բանանցի» պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում