Հայ սուսերամարտիկներն ավարտեցին մրցելույթները

Մինսկում ավարտվում է սուսերամարտի մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունը,- գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Երեկ խոցասուսեր զենքաձեւի աղջիկների պայքարում Հայաստանը ներկայացրեց Էմմա Պողոսովան: Հայ սուսերամարտիկը պարտվեց լավագույն 32-ի համար պայքարում եւ զբաղեցրեց 40-րդ հորիզոնականը:

Ավելի վաղ Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլը:

Այսպիսով, հայ սուսերամարտիկներն ավարտեցին մրցելույթները Եվրոպայի առաջնությունում:


Հետևեք մեզ նաև Telegram-ում