«Ինտերի» ղեկավարությունը 5 օրով թիմին փակելու է մարզաբազայում

«Ինտերի» ղեկավարությունը դժգոհ է մնացել վերջին խաղերում թիմի ելույթներից,- գրում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ֆիորենտինայից» 4:5 հաշվով կրած պարտությունից հետո միլանցիների ղեկավարները որոշել են 5 օրով թիմին փակել մարզաբազայում:  «Ներաձուրիի» ֆուտբոլիստները տուն չեն մեկնի ապրիլի 25-30-ը, երբ կկայանա «Նապոլիի» հետ հանդիպումը:

Իտալական ակումբը նաև լիարժեք աջակցություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին:

Նշենք, որ «Ինտերը» վերջին հինգ խաղում հաղթանակ չի տոնել՝ 2 ոչ-ոքի և 3 պարտություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում