Պաշտոնական. Մոնչին` Ռոմայի մարզական տնօրեն (լուսանկար)

«Սևիլյայի» նախկին մարզական տնօրեն Ռամոն Ռոդրիգես Մոնչին նույն պաշտոնն է զբաղեցրել «Ռոմայում»: Այդ մասին հայտնում է «գայլերի» պաշտոնական կայքը:

Իսպանացի մասնագետը հռոմեացիների հետ 4 տարվա պայմանագիր է կնքել, որը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն է ներառում:

Վերջին 17 տարիների ընթացքում Մոնչին աշխատում էր «Սևիլյայում», որի անվան հետ է կապված անդալուզցիների պատմության ամենահաջողակ ժամանակահատվածը: 48-ամյա մարզական տնօրենը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում նույնպես հանդես է եկել «Սևիլյայում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում