«Ինտերը» Սիմեոնեին առաջարկել է աշխատավարձն ինքնուրույն ընտրել
25/04/2017 14:49
Նմանատիպ
«Ինտերը» նախկինի պես հետաքրքրված է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ծառայություններով:
Ըստ «Corriere dello sport»-ի տեղեկության, միլանցիների սեփականատեր «Suning Group» ընկերությունը արգենտինացուն 4 տարվա պայմանագիր է առաջարկել: 46-ամյա մասնագետին նաև առաջարկվել է ինքնուրույն որոշել աշխատավարձի չափը: Սիմեոնեին խոստացել են նաև տրանսֆերների համար մեծ բյուջե տրամադրել:
Նշվում է, որ «ներաձուրին» դիտարկում է նաև «Ռոմայի» մարզիչ Լուչիանո Սպալետիի թեկնածությունը, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է առաջիկա ամռանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում