Մարեյ․ Պետք է պահպանեմ առաջատարի կարգավիճակը

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը խոսել է ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած ոչ տպավորիչ խաղի մասին։

-Ինձ համար բարդ տարի է, քանի որ հասկանում եմ՝ պետք է պահպանեմ առաջատարի կարգավիճակը և բարձր արդյունքների հասնեմ։ Մրցաշրջանի մեկնարկում իմ անհաջողությունների համար մի շարք պատճառներ կան, սակայն հիմա ինձ լավ եմ զգում, տքնաջան աշխատում եմ և հույս ունեմ՝ աշխատանքս կտա իր արդյունքները։

Իմ բախտը բերել է, որ կարիերայիս ընթացքում խուսափել եմ լուրջ վնասվածքներից և երկար ժամանակով շարքից դուրս չեմ մնացել։ Հույս ունեմ՝ այդպես էլ կշարունակվի,- Մարեյի խոսքը մեջբերված է «Tennis World»-ից։

Հավելենք, որ բրիտանացի թենիսիստն այժմ մասնակցում է Բարսելոնայի մրցաշարին, որի երկրորդ շրջանում մրցելու է ավստրալացի Բերնարդ Տոմիչի հետ։ Հանդիպումը կայանալու է ապրիլի 26-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում