Հայաստանի գավաթ․ «Փյունիկը» դուրս եկավ եզրափակիչ

«Փյունիկը» Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր նվաճեց՝ կիսաեզրափակիչ փուլի երկու խաղում էլ առավելության հասնելով «Բանանցի» նկատմամբ։

Առաջին խաղում Արտակ Օսեյանի թիմը հաղթել էր 2։1 հաշվով, իսկ «Բանանցի» հարկի տակ կայացած պատասխան խաղում առավելության հասավ նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Արամ Շախնազարյանը։

Եզրափակիչ խաղում «Փյունիկը» մրցելու է «Գանձասար Կապան» – «Շիրակ» զույգի հաղթողի հետ։ Այդ թիմերի առաջին խաղում «Շիրակը» նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում