USD
EUR
RUB

Արամ Ոսկանյան. Մեր ֆուտբոլիստներն ավելի միամիտ են, քան «Փյունիկի» խաղացողները

 

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Փյունիկի» հետ պատասխան խաղից հետո (0:1, առաջինում` 1:2) մանրամասն ներկայացրեց պարտության պատճառները և թիմի հետագա անելիքները:

«Շնորհավորում եմ «Փյունիկին» եզրափակիչ մտնելու կապակցությամբ: Սա տիպիկ գավաթային խաղ էր: Խաղավերջում մնացինք 10 ֆուտբոլիստով, սակայն տպավորություն կար, որ խաղացողներն ավելի աշխույժ էին գործում: Մեծ լարվածությունն ու ցանկությունը երևի ինչ-որ չափով տղաներին խանգարեց, իսկ խաղավերջում ամբողջ թիմով առաջ նետվեցինք ու այդ ժամանակ կաշկանդվածությունն անցավ: Դժգոհ ենք, որ Եվրոպա «դուրս չեկանք», սակայն կյանքում լինում է ժամանակահտաված, երբ մեկ քայլ հետ ես անում, որ հետո երեք քայլ առաջ կատարես: Հասկանում եմ, որ ակումբի ղեկավարությունը ջանք չէր խնայել, որ եվրագավաթներում հայտնվեինք, սակայն հետագայի համար սա կարող է ավելի լավ լինել: Ժամանակը ցույց կտա»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ոսկանյանը։



«Բանանցն» այլևս մարզական տեսանկյունից որևէ խնդիր չի հետապնդում: Sport.Times.am-ը 41-ամյա մասնագետին հարցրեց, թե նման պարագայում ինչպես են տրամադրվելու մրցաշրջանի վերջին հանդիպումներին:

«Սա շատ կարևոր շրջան է այն ֆուտբոլիստների համար, ովքեր հիմա թիմում են: Չեմ թաքցնում, որ ամռանը «Բանանցում» նոր ֆուտբոլիստներ են լինելու. ինչպես լեգիոներներ, այնպես էլ տեղացիներ: Ներկայիս խաղացողների համար իրենց դրսևորելու լավ հարավորություն է, որպեսզի հասկանանք, թե ում հետ ենք շարունակելու համագործակցությունը: Հաջորդ 6 հանդիպումներում բոլորին էլ շանսեր տալու եմ»,- ասաց մարզիչը։

«Բանանցի» նախկին մարզիչ Արթուր Ոսկանյանը նշում էր, որ Նենադ Ինյացին ժամանակ է հարկավոր, որպեսզի նա հարմարվի թիմին ու նրա խաղին: Ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե արդյո՞ք սերբի ադապտացիան կարելի է կայացած համարել:

«Նախորդ հանդիպումներում նա գոլեր խփեց: «Գանձասար-Կապանի» հետ 3 օր առաջ կայացած մրցավեճը (0:0) մեր թիմում բոլորից շատ հենց Նենադի վրա ազդեց: Նա դեռ ֆուտբոլային տարիքում է` 31 տարեկան, սակայն վերականգնման հետ խնդիրներ եղան, ինչի հետևանքով նրա մոտ խոտանը մեծ էր: Նրա պես հարձակվողներին հարկավոր է գնդակներով շատ մատակարարել եզրերից: Մենք եզրերում լավ չենք գործում, կրեատիվ չենք: Ինյացն այնպիսի ֆուտբոլիստ չէ, ով 4-5 պաշտպանի շրջանցի, նա գրոհը եզրափակող խաղացող է: Եթե նա այդ գրոհները չեզրափակի, դա այլ խոսակցություն է, սակայն այս պահի դրությամբ նա համապատասպան փոխանցումներ չի ստանում, ուստի չենք կարող դժգոհել նրանից: Ամեն դեպքում լեգիոներ է և պետք է տարբերվի տեղացիներից, արդյունավետ գործի: Այսօր մրցակիցը մեծ ճնշում էր գործադրում հատուկ նրա վրա»:



Հանդիպման երկրորդ խաղակեսում «Փյունիկի» դարպասապահը ստիպված էր արևի ուղղությամբ խաղալ, ինչի հետևանքով անընդհատ խնդիրներ ուներ հասարակ փոխանցումները որսալու հարցում: Նման պարագայում անհասկանալի էր, թե ինչու «Բանանցի» ֆուտբոլիստները հեռահար հարվածների չէին դիմում, ինչի մասին Sport.Times.am-ը հարցրեց Արամ Ոսկանյանին։

«Որովհետև մեր խաղացողներն ավելի միամիտ են, քան «Փյունիկի» ֆուտբոլիստները: Վերջիններս բոլոր դրվագներում ավելի արագ են կողմնորոշվում: Պետք է ավելի խորամանկ լինել, դա պակասում է մեր ֆուտբոլիստներին: Դրվագներ եղան, երբ գնդակը դաշտի սահմաններից դուրս էր գալիս, «Փյունիկի» ֆուտբոլիստն այն կրկին դեպի ներս էր ուղարկում, որպեսզի մինչև եզրային նետումը հասցնի հետ նահանջել: Դրանք ֆուտբոլային խորամանկություններ են, որոնք մեզ պակասում է: Բոլոր «չեզոք» գնդակները մրցակցին էին հասնում: Այսօրվա դրությամբ «Բանանցի» գլխավոր խնդիրը որակյալ կերպով գնդակը խլելն է»,- պատասխանեց Ոսկանյանը։

Արամ Բարեղամյանը «Գանձասարի» հետ նախորդ մրցավեճում վնասվածք է ստացել և այսօր հայտացուցակում չէր: Նրա վերականգնման ժամկետների մասին մարզիչն ասաց․

«Արամի վերականգնման համար կպահանջվի 2-3 շաբաթ»:

Այսօր եղավ մի քանի դրվագ, երբ «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը, տիրելով գնդակին, մոտ 10-15 վայրկյան չէր հասկանում՝ այն ում փոխանցի: Sport.Times.am-ը Ոսկանյանին հարցրեց, թե արդյոք դա մրցակցի պրեսինգի հետ էր կապված:

«Ոչ այնքան մրցակցի պրեսինգի: Հավանաբար նկատի ունեք առաջին կեսում տեղի ունեցած դրվագները: Խնդիր կար քամու հետ, Հայրապետյանը մի քանի սխալ փոխանցումներ կատարեց, ինչից հետո փորձում էր անսխալ գործել և ճիշտ հասցեատեր էր փնտրում: Մնացած դեպքերում հիմնականում փոխանցումներով էինք պաշտպանությունից «դուրս գալիս»: «Փյունիկի» համար հեշտ էր, որովհետև նախաձեռնողի դերում պետք է մենք լինեինք: Հաշիվը դա էր թելադրում»,- խոսքը եզրափակեց Արամ Ոսկանյանը։


Միհրան Ալեքսանյան

Լրահոս
Անիելին ասել է, թե որքան գումար է ֆուտբոլը կորցնելու կորոնավիրուսի պատճառով 2 տարում ՀԲՖ նախագահի ընտրությունները կանցկացնի սպորտի նախարարությունը. Արթուր Գևորգյանը չի առաջադրվի Պաշտոնական․ Ռազմիկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Կա մրցակից և կանք մենք, ամեն ինչ որոշվում է խաղադաշտում. ԲԿՄԱ-ի տնօրենը՝ Գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանության մասին Ամենաբարձր եկամուտ ունեցող եվրոպական ակումբները Լիվերպուլը ցանկանում է ձեռք բերել Դերբիի 16-ամյա խաղացողին Սուարեսի գոլն օգնեց Աթլետիկոյին հաղթել Վալենսիային (տեսանյութ) Ես չեմ կարող հենց այնպես րոպեներ տալ ֆուտբոլիստներին․ Մոուրինյուն՝ Բեյլի մասին Կրեսպոն առաջին տիտղոսն է նվաճել որպես մարզիչ․ այն էլ՝ միջազգային տիտղոս Ա սերիա․ Միլան – Ատալանտա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէ «Ռոմայի» մեկնարկային կազմում Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզումը Ծաղկաձորում (լուսանկարներ) Արարատ-Արմենիան նորեկ ունի Ալեքսեյ Բերեզուցկին ընդգրկվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզչական շտաբում Աղբյուր․ Վալերի Հովհաննիսյանը հեռացել է Տամբովից մեկ շաբաթ առաջ նշանակվելուց հետո Պարման վարձակալական հիմունքներով ձեռք է բերել Միլանի պաշտպանին Ռոնալդուն հավասարվել է Չավիին նվաճած տիտղոսների քանակով․ պատմության մեջ նրանք 9-րդն են Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է Ռաուլը վարակվել է կորոնավիրուսով․ նա բաց կթողնի Կաստիլիայի առաջիկա խաղը Բարսելոնան կբողոքարկի Մեսսիի որակազրկման որոշումը Մեսսին որակազրկվել է երկու խաղով Լեոնարդո․ Ես չեմ կարծում, որ որևէ թիմ կարող է վճարել Մբապեի կամ Նեյմարի աշխատավարձը Զիդանը՝ Յովիչի մասին․ Սա այն դեպքը չէ, երբ կարելի է մեղադրել մարզչին․ Ռեալում միշտ մեծ մրցակցություն կա Հայտնի է՝ երբ կորոշվի Մեսսիի որակազրկման ժամկետը Օլիմպիական խաղերը կանցկացվեն ըստ ժամանակացույցի․ Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Մեսսին կարող է որակազրկվել 4 խաղով Ա սերիա․ Ինտերը վստահ հաղթանակ տարավ Յուվենտուսի նկատմամբ (տեսանյութ) Ինչպես զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով 53 տարեկանում․ Միուրան բացահայտել է գաղտնիքը Կլոպ․ ՄՅՈՒ-ն երբեք չի կարող աութսայդեր լինել ՄՅՈՒ-ի պաշտպանը՝ Բարսելոնայի դիտակետում Աղբյուր․ Մաքսիմ Մայրովիչը կհեռանա Նոայից Պոգբա․ ՄՅՈՒ-ն հիմա Լիվերպուլի մակարդակին չէ, բայց մենք ուզում ենք հաղթել ԱՊԼ-ի չեմպիոնին Արոնյանն ընդգրկվել է Grand Chess Tour-ի հիմնական կազմում Ինտերի պաշտպանը մոտ է Լա լիգա տեղափոխվելուն Մխիթարյան. Ռոման պատրաստ է Լացիոյի դեմ պայքարին Իրանցի կարատեիստն իր ոսկե մեդալը նվիրել է Արցախում զոհված Արթուր Սուքիասյանի ընտանիքին Բունդեսլիգա. 15-րդ տուրի լավագույն գոլերը (տեսանյութ) Բարսելոնայի նախկին նախագահ. Մենք հրաժարվել ենք Ռոնալդուից և ես չեմ փոշմանում Ռեալ Սոսյեդադի հարձակվող. Աբսուրդ է ասելը, թե Մեսսիի հետ ամեն ինչ վերջացած է Օբամեյանգ. Այս մրցաշրջանում ես չեմ ցուցադրում իմ լավագույն խաղը, բայց դա կարելի է շտկել
website by Sargssyan