Մբապեի տրանսֆերի գինը «Մանչեսթեր Սիթիին» ստիպել է մտափոխվել

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրվել է «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով:

«The Times»-ը հայտնում է, որ անգլիական ակումբը հնարավոր տեղափոխության կապակցությամբ հարցում է կատարել «Մոնակոյին»: «Կարմրասպիտակները» պատասխանել են, որ 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն արժե 130 միլիոն եվրո:

«Քաղաքայիններն» ու թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գավրդիոլան բարձր են գնահատում ֆրանսիացու խաղային որակները, սակայն մտադիր չեն նրա համար տրանսֆերային շուկայի պատմության ռեկորդային գին վճարել: Բանակցությունները դադարեցվել են:

«Մանչեսթեր Սիթին» որոշել է կենտրոնանալ իր տրամադրության տակ եղած հարձակվողների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում