Հայաստանի գավաթ. Գյումրիում որոշվեց եզրափակչի երկրորդ մասնակիցը (տեսագրություն)

Հայաստանի Գավաթի շրջանակում կայացավ «Շիրակ» – «Գանձասար-Կապան» կիսաեզրափակիչ զույգի պատասխան հանդիպումը: Առաջին մրցավեճն ավարտվել էր Վարդան Բիչախչյանի թիմի հաղթանակով` 1:0 հաշվով:

«Քաղաքային» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում երկու թիմերն էլ մի շարք գոլային պահեր ստեղծեցին, սակայն հաշիվը բացվեց միայն 40-րդ րոպեին: Սարգիս Շահինյանի վաստակած 11-մետրանոց հարվածը հստակորեն իրացրեց հյուրերի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան:

Երկորրդ կեսի միջնամասում (66) տանտերերը հավասարացրել են հաշիվը: Բազմաքայլ կոմբիանացիայից հետո, որին մասնակցեցին Վահան Բիչախչյանն ու Վիուլեն Այվազյանը, ինքնագոլի հեղինակ դարձավ Վասպուրակ Մինասյանը:

Խաղավերջում կապանցիներն ամբողջ կազմով նետվել էին մրցակցի տուգանային հրապարակ, սակայն չկարողացան արդյունավետ ավարտել գրոները:

Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, ինչի հետևանքով «Շիրակը» մտավ եզրափակիչ: Գավաթի համար մրցավեճում գյումրեցիները մրցելու են «Փյունիկի» հետ:

Լուսանկարները` «Գանձասարի» ֆեյսբուքյան էջի

Հետևեք մեզ նաև Telegram-ում