Պոչետինո. Չավին իմ թշնամին է, նա ատում է ինձ (տեսանյութ)

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավիի խոսքերը: Վերջինս ասել էր, որ լոնդոնցիների կիսապաշտպան Դելե Ալիի խաղաոճը դուր է գալիս Գվարդիոլային և նա կհամապատասխաներ «Մանչեսթեր Սիթիի» ցուցադրած ֆուտբոլին:

«Չավին հիմա այնպիսի ժամանակներ է ապրում, երբ նրան դուր է գալիս ավելորդ խոսելը: Նա «Բարսելոնայի» ֆուտբոլիստն է եղել ու իմ թշնամին է: Նա փորձում է քանդել մեր հաղթական տրամադրվածությունը, որովհետև ատում է ինձ:

Շատ լավ եմ ճանաչում Չավիին: Շատ անգամ եմ նրա դեմ խաղացել, ինչպես նաև «Էսպանյոլի» մարզչի դերում հանդիպել նրան: Երեկ հանդիպել էի Թյերի Անրիին․ և մենք հիշեցինք 2009 թվականի «Բարսելոնա» – «Էսպանյոլ» խաղը (1:0), երբ Չավին խաբեց մրցավարին: Նա ընկավ տուգանային հրապարակում, բայց դա 11-մետրանոց չէր: Իբրահիմովիչը գոլ խփեց, և իմ գլխավորած թիմը պարտվեց:

Տեսակրկնությունում ամեն ինչ ծիծաղելի էր թվում, որովհետև ոչ ոք նրան չէր դիպչել, սակայն մամուլը պնդում էր, որ դա 11-մետրանոց էր: Սուտը սուտ է ծնում:

Չավին Ալիի մասին նման խոսքերով ցանկանում է օգնել Գվարդիոլային»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում «The Telegraph»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում