Մարիա Շարապովայի հաղթական վերադարձը (տեսանյութ, լուսանկարներ)
26/04/2017 22:23
Նմանատիպ
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Շտուտգարտի մրցաշարի առաջին շրջանում 7։5, 6։3 հաշվով առավելության հասավ իտալուհի Ռոբերտա Վինչիի նկատմամբ։
Հանդիպումը տևեց 1 ժամ, 43 րոպե․ Շարապովայի ակտիվում գրանցվեց 11 էյս, 5 բրեյք փոյնթ՝ 6 հնարավորից, 4 բրեյք և 3 կրկնակի սխալ։ Երկրորդ շրջանում «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի հնգակի չեմպիոնուհին խաղալու է հայրենակցուհու՝ Եկատերինա Մակարովայի հետ։
Մարիա Շարապովայի համար սա առաջին հանդիպումն էր 15 ամսվա դադարից հետո։ Հիշեցնենք, որ թենիսիստուհին որակազրկվել էր դոպինգ օգտագործելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում