Գերմանիայի գավաթ․ «Բորուսսիան» կիսաեզրափակչում հաղթեց «Բավարիային» (տեսանյութ)
27/04/2017 00:48
Նմանատիպ
Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսսիան» հաղթեց «Բավարիային» և տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ստացավ։
«Ալյանց Արենայում» կայացած հանդիպումն ավարտվեց 2։3 հաշվով։ 19-րդ րոպեին դորտմունդյան թիմին առաջ մղեց Մարկո Ռոյսը։ Նախքան ընդմիջում Խավի Մարտինեսի և Մաթս Հյումելսի գոլերի շնորհիվ «Բավարիան» հաշիվը դարձրեց 2։1։ 69-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վերականգնեց հավասարությունը, իսկ հաղթական գոլը 74-րդ րոպեին խփեց Դեմբելեն։
Եզրափակիչ խաղում Թոմաս Տուխելի թիմը խաղալու է «Այնտրախտի» հետ։
Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Բավարիա Մյունխեն» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 2։3
Գոլերը՝ Մարտինես 28՛, Հյումմելս 41՛ – Ռոյս 19՛, Օբամեյանգ 69՛, Դեմբելե 74՛
Հետևեք մեզ նաև Telegram-ում