Ֆրանսիայի գավաթ․ ՊՍԺ-ն ջախջախեց ոչ մարտական կազմով խաղացող «Մոնակոյին» (տեսանյութ)

Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Պարի Սեն Ժերմենը» 5։0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Մոնակոյի» նկատմամբ։ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած խաղի համար «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմը, առաջնահերթություն տալով ներքին առաջնությունում և Չեմպիոնների լիգայում ելույթներին, ոչ մարտական կազմ էր ընտրել։

Հանդիպման հաշիվը բացվեց 26-րդ րոպեին․ Մորգան դե Սանկտիսի կոպիտ սխալի արդյունքում գոլի հեղինակ դարձավ Յուլիան Դրաքսլերը։ 31-րդ րոպեին Անխել դի Մարիայի փոխանցումից հետո Էդինսոն Կավանին կրկնապատկեց առավելությունը։ 50-րդ րոպեին անհաջող խաղաց Սաֆվան Մբաեն և դարձավ ինքնագոլի հեղինակ։ Երկու րոպե անց Բլեզ Մատյուիդին խփեց չորրորդ գոլը, իսկ 90-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Մարկինյոսը։

Եզրափակիչ խաղում Ունաի Էմերիի թիմը մրցելու է «Անժեի» հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում