Անչելոտի. Պետք է հաշիվը 3:1 դարձնեինք

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչում Դորտմունդի «Բորուսսիայից» կրած պարտության (2:3) մասին:

«Երբ դուրս ես մնում մրցաշարից, բնականաբար, հիասթափություն ես զգում: Գերմանիայի Գավաթը կարևոր էր մեզ համար: Առաջին կեսում լավ էինք խաղում և պետք է հաշիվը 3:1 դարձնեինք: Մեր սխալն այն էր, որ չիրացրեցինք մեր պահերը: Երկրորդ կեսում մեզ հավասարակշռությունը չէր բավականացնում:

Առայժմ շուտ է մրցաշրջանն ամփոփելու համար: Առջևում դեռ 4 խաղ կա. մենք ցանկանում ենք հաղթել Բունդեսլիգան»,- իտալացու խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում