«Տոտենհեմն» ակումբային ռեկորդ է սահմանել

Անգլիայի առաջնության 28-րդ տուրից հետաձգված` «Քրիսթալ Փելասի» հետ արտագնա խաղում «Տոտենհեմը» 1:0 հաշվով հաղթանակ է տոնել:

Լոնդոնցիները վաստակել են 74 միավոր, ինչը Պրեմիեր լիգայի պատմության (սկսած 1992 թվականից) ընթացքում ակումբի ռեկորդն է,- հայտնում է «BBC Sport»-ը։

Մաուրիսիո Պոչետինոյի թիմը կարող է բարելավել ռեկորդային ցուցանիշը, քանի որ առջևում դեռ 5 խաղ ունի անցկացնելու:

«Տոտենհեմը» 4 միավորով զիջում է առաջատար «Չելսիին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում