«Ալաշկերտը» նոր պայմանագիր է կնքել 12 ֆուտբոլիստի հետ

«Ալաշկերտի» ղեկավարությունը երկարաձգել է պայմանագրերը 12 ֆուտբոլիստների հետ, որոնց գործող համաձայնագրերի ժամկետները մոտ էին ավարտին: Այդ մասին հայտնում է երևանցիների մամուլի ծառայությունը:

Նոր պայմանագրեր են կնքվել Գևորգ Կասպարովի, Արսեն Բեգլարյանի, Արարատ Առաքելյանի, Դմիտրի Խովբոշայի, Արտակ Դաշյանի, Խորեն Վերանյանի, Իրակլի Կվեկվեսկիրիի, Արտակ Եդիգարյանի, Արթուր Եդիգարյանի, Վահագն Մինասյանի, Արտակ Գրիգորյանի և Գևորգ Նռանյանի հետ:

Բոլոր այդ խաղացողների հետ համաձայնագրերը նախատեսված են 1,5 տարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում