Լիգա 1. Լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 թեկնածու

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան ներկայացրել է 2016-17թթ․ մրցաշրջանի լավագույնների թեկնածուներին:

Լիգա 1-ի լավագույն խաղացողի կոչմանը հավակնում է 4 ֆուտբոլիստ․ «Պարի Սեն Ժերմենի» խաղարկող Մարկո Վերատին ու հարձակվող Էդինսոն Կավանին, «Մոնակոյի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան և «Լիոնի» ռմբարկու Ալեքսանդր Լակազետը:

Այլ անվանակարգերում ընդգրկված են հետևյալ թեկնածուները.

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ – Կիլյան Մբապե, Տոմա Լեմար (երկուսն էլ «Մոնակո»), Ադրիեն Ռաբյո (ՊՍԺ), Վիլեն Սիպրիեն («Նիցա»)

Լավագույն մարզիչ – Լեոնարդու Ժարդիմ («Մոնակո»), Ունաի Էմերի (ՊՍԺ), Լյուսեն Ֆավր («Նիցա»), Ժոսլեն Գուրվենեկ («Բորդո»)

Արտասահմանում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստ – Նգոլո Կանտե («Չելսի»), Կարիմ Բենզեմա («Ռեալ»), Անտուան Գրիզման («Ատլետիկո»), Ուսման Դեմբելե («Բորուսսիա Դորտմունդ»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում