Պաշտոնական. «Բավարիան» «Յուվենտուսից» գնել է Կոմանի ամբողջական տրանսֆերը

«Բավարիան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է եզրային հարձակվող Կինգսլի Կոմանի ամբողջական տրանսֆերը գնելու մասին:

Մյունխենցիները 2015 թվականին 20-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու համար 7 միլիոն եվրո էին վճարել «Յուվենտուսին»: Գերմանական գրանդն հնարավորություն ուներ մինչև ապրիլի 30-ը 21 միլիոն եվրոյով գնելու ֆրանսիացու իրավունքները:

Կոմանի հետ նոր պայմանագիր է կնքվել, որը կգործի մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:

«Կոմանը մեր թիմի ապագայի կարևոր մասնիկն է, այդ պատճառով որոշեցինք ակտիվացնել համաձայնագրի այդ կետը: Կինգսլին մեծ հնարավորություններ ունեցող խոստումնալից ֆուտբոլիստ է: Վստահ ենք, որ առաջիկայում նա կօգնի մեզ»,- ասել է «Բավարիայի» ղեկավար խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում