Մանչեսթերյան դերբիում հաղթող չեղավ (տեսանյութ)

Մանչեսթերի «Էտիհադ» մարզադաշտում կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետաձգված՝ «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Ամբողջ խաղի ընթացքում Խոսեպ Գվարդիոլայի սաներն ունեցան զգալի առավելություն, սակայն գրոհներն արդյունավետությամբ եզրափակել չհաջողվեց, իսկ հեռահար հարվածները չստացվեցին․ արդյունքում արձանագրվեց գոլազուրկ ոչ-ոքի։

«Կարմիր սատանաները» հանդիպումը 10 հոգով ավարտեցին․ մի քանի վայրկյանում երկու դեղին քարտ ստանալով՝ 84-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Մարուան Ֆելայինին։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր, սակայն Ֆելայինի հեռացումից հետո նրան փոխարինեց Տիմոտի Ֆոսու-Մենսան։

Այս հանդիպումից հետո «քաղաքայիններն» ունեն 65 միավոր և եզրափակում են լավագույն քառյակը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով հինգերորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում