Մոուրինյու. Ֆելայինին ասաց` նրան հեռացրին, որովհետև նա Ֆելայինին է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է «Մանչեսթեր Սիթիի» հետ կայացած արտագնա հանդիպումը (0:0):

««Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված է եղել ոչ-ոքիի համար խաղալու որոշում կայացնել, որպեսզի մեկ միավոր վաստակի: «Սիթին» ակտիվ էր սկսել ու անընդհատ ճնշում էր գործադրում:

Խոստացել եմ, որ չեմ խոսելու մեր կադրային խնդիրների մասին և չեմ անի դա, բայց մեզ դաշտի կենտրոնում որակ էր պակասում: Առաջին կեսում պահեր ունեինք, որոնցից կարելի էր գոլային գրոհ կառուցել, իսկ երկրորդում չափազանց շատ էինք գնդակ կորցնում:

Ֆելայինիի կարմիր քա՞րտը: Դեռ կրկնապատկերը չեմ դիտել, բայց խոսել եմ Մաուրանի հետ: Նա ասաց, որ խաղադաշտից հեռացվեց, որովհետև Ֆելայինին է: Ինքս կարծում եմ, որ դա մի փոքր կարմիր քարտ էր և մի փոքր էլ խելացի արգենտինացու ջանքեր էին:

Խոսել եմ նաև հանդիպման մրցավար Մարտին Ատկինսոնի հետ, նա կարծում է, թե դա հեռացում էր: Խաղից հետո տեսել եմ Ագուերոյին: Նրա քիթը կոտրված չէ, գլուխը տեղում է, դեմքն ինչպես միշտ հաճելի տեսք ունի: Այնպես որ՝ ես վստահ չեմ… Եթե Ագուերոն չընկներ, ոչ մի հեռացում էլ չէր լինի, բայց քանի որ Ֆելայինին նրան հնարավորություն տվեց…

Փոխարենը ես հաստատ գիտեմ, որ մենք 15 րոպե 10 ֆուտբոլիստով անցկացրեցինք, և իմ սաները արտակարգ պայքարեցին ոչ-ոքիի համար»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում «BBC Sport»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում