NBA-ի փեյ-օֆֆ. Հայտնի են` երկու զույգերի հաղթողները (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) տեղի են ունեցել փլեյ-օֆֆի երկու դիմակայությունների 6-րդ հանդիպումները:

«Սան Անտոնիոն» մրցակցի հարկի տակ 103:96 հաշվով հաղթել է «Մեմֆիսին»: «Գրիզլիսը» երրորդ քառորդում 10 միավորի առավելություն է ունեցել, իսկ չորրորդի միջնամասում` 7, սակայն չի կարողացել պահպանել այն: «Սփըրսի» կազմում արդյունավետ խաղ են ցուցադրել Կավայ Լենարդն ու Տոնի Պարկերը, ովքեր վաստակել են, համապատասխանաբար, 29 ու 27 միավոր:

Այսպիսով, «Սան Անտոնիոն» ընդհանուր 4:2 հաշվով առավելության հասավ և մտավ Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ:

Արևելքում հայտնի դարձավ գործող չեմպիոն «Կլիվլենդի» մրցակիցը: «Տորոնտոն» հյուրընկալվելիս 92:89 հաշվով պարտության է մատնել «Միլուոկիին»:

Հանդիպման երրորդ քառորդում կանադացիների առավելությունը հասել է մինչև 25 միավոր, սակայն «Բաքսը» «քամբեք» է կատարել և չորրորդ քառորդում հաշվի մեջ առաջ անցել: Այնուամենայնիվ, Ջեյսոն Քիդի թիմին չի հաջողվել հաղթանակ տոնել: «Միլուոկիին» չի փրկել նույնիսկ Յանիս Ադետոկումբոյի վաստակած 34 միավորը: «Ռեպտորսից» արդյուանվետությամբ աչքի է ընկել Դեմար Դերոզանը. 32 միավոր:

«Տորոնտոն» ընդհանուր հակամարտությունում հաղթել է 4:2 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում