Մխիթարյանի գործողությունները «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» երեկ հյուրընկալվել է «Մանչեսթեր Սիթիին»: Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է եղել «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում և փոխարինվել է 86-րդ րոպեին:

Խաղի ընթացքում Ժոզե Մոուրինյուի թիմը շատ հետ քաշված է գործել. քիչ է տիրել գնդակին ու սակավաթիվ գրոհներ ձեռնարկել: Այդ պատճառով «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական ոճի բոլոր ֆուտբոլիստներն անհատական վիճակագրությամբ համեստ թվեր ունեն:

Խաղի ընթացքում հյուրերը մրցակցի դարպասին մեկ հարված են կատարել, որը հենց հայ ֆուտբոլիստի կատարմամբ է եղել: Հարվածի այլ փորձեր 28-ամյա ֆուտբոլիստը չի կատարել: Մրցավեճի ժամանակ Հենրիխը 23 փոխանցում է կատարել, որոնցից միայն 12-ն են դիպուկ եղել:

«Կարմիր սատանաների» «22» համարը 5 անգամ դրիբլինգի փորձ է կատարել, որոնցից 3-ը հաջողված են եղել: Մխիթարյանը մեկ անգամ գնդակ է խլել:

 

Ներկայացնում ենք մանչեսթերյան դերբիում Հայաստանի հավաքականի ավագի բոլոր գործողությունների տեսանյութը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում