Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հաստատվել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանն օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (98 կգ) մասնակցությունը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Արթուր Ալեքսանյանը մարզումների ընթացքում վնասել էր ծունկը, այդ պատճառով մինչև այսօր նրա մասնակցությունը հարցականի տակ էր:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու մայիսի 2-7-ը: Հունահռոմեական ոճի ըմբիշները մրցելու են մայիսի 5-7-ը: Այժմ մեր հավաքականը մարզվում է բելառուսական Ստայկիում, իսկ մրցավայր կմեկնի մայիսի 4-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում