Լողի Հայաստանի առաջնություն․ առաջին օրվա արդյունքները

Ապրիլի 28-ին «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրի լողավազանում մեկնարկեց լողի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է 120 մարզիկ՝ Երևանից, Գյումրիից և Վանաձորից:

Հանրապետության առաջնությունը մեծահասակների կարգավիճակ ունի, բայց մասնակցում են նաև մինչև 2003 թվականը ծնված պատանիները: Մրցումների արդյունով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի մեծահասակների և երիտասարդների աշխարհի առաջնություններին: 

Առաջին օրվա արդյունքները

Տղամարդիկ

50 մ, ազատ ոճ. Վահան Մխիթարյան, Արթուր Բարսեղյան, Վլադիմիր Մամիկոնյան

100 մ, բրաս. Լեոն Վարդանյան, Շահեն Խոնդկարյան, Լևոն Խաչատրյան

100 մ, թիկնալող. Մայքլ Բրաուն, Լեոն Վարդանյան, Գևորգ Պաղդասարյան

400 մ, ազատ ոճ. Գևորգ Մարկոսյան, Նարեկ Կամենդատյան, Տարոն Սկիզյազ:

Փոխանցալող, 4х50 մ, ազատ ոճ. Դավիթ Համբարձումյանի անվան ՄՊՄԴ, «Նեպտուն», «Ակվա-Լենդ»:

Կանայք

50 մ, ազատ ոճ. Վարսենիկ Մանուչայան, Անի Պողոսյան, Եվա Ավագյան

100 մ, բրաս. Էլեն Եսասյան , Գայանե Կարապետյան , Արևիկ Հակոբյան

100 մ, թիկնալող. Անի Պողոսյան, Մարիամ Մխիթարյան, Կայրա Բրաուն

400 մ, ազատ ոճ. Վարսենիկ Մանուչարյան, Էլեն Զիրոյան, Եվա Կարապետյան

Փոխանցալող, 4х50 մ, ազատ ոճ. «Ակվա-Լենդ», «Գրանդ Սպորտ», «Գոլդ Ջիմ»:

 

Աղբյուր՝ ՀԱՕԿ լրատվական

Հետևեք մեզ նաև Telegram-ում